20  07  2019

Նիկոլ Փաշինյանը դարձել է Ռոբերտ Քոչարյանի գերին․ Քաղաքական գործիչ



«Նիկոլ Փաշինյանը դարձել է Ռոբերտ Քոչարյանի գերին և դրանով հանդերձ, գերության մեջ է թողել ամբողջ Հայաստանը։ Որովհետև բոլոր պետական ինստիտուտները գործում են հանուն մեկ մարդու քաղաքական հետապնդման և հանուն մեկ մարդու հոգեբանական բզիկի։ Եվ պատրաստ է ստորադասել պետական շահը հանուն այդ հետապնդման։ Սա առաջին դեպքն է, որ որևէ պետություն Վենետիկի հանձնաժողովից նման ապտակ է ստանում»,- 5-րդ ալիքի եթերում ասել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։

«Եթե 96 թվականին մենք ունեցել ենք քաղաքական հարցում հանցագործություն կատարած իշխանություն, ուրեմն բոլոր նրանք, ովքեր կանգնել այն այդ իշախնության կողքին և սատարել են, հանցագործներ են»,- ասել է Թևանյանը՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ին կանգնել էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին և հիմա էլ։ «Այսօր էլ Նիկոլ Փաշինյանն այդ գծի տակ է, որովհետև գնահատականներ չի տվել և քրեական գործեր չի հարուցել 96-ի ընտրակեղծիքների համար, 95-ի ընտրակեղծիքների համար։ Հարցազրույցում 96-ի մասին ասաց, բայց հետո «Ազատություն» ռադիոկայանը հմտորեն մոնտաժել էր 96-ի հատվածը։ Ես կարող եմ ենթադրել՝ ինչի համար է անում, բայց «Ազատություն» Ռադիոկայանի պահվածքն ինձ համար հասկանալի է և ինչ-որ առումով մտահոգիչ։ Քանի դեռ Բոլթոնն ակնկալիքներ ունի Ղարաբաղի հարցում և հակաիրանական ու հակառուսական քաղաքականության հարցում Հայաստանի իշխանություններից, «Ազատություն» ռադիոկայանը պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանին և այս իշխանությանը»,- ասել է քաղաքական գործիչը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ