20  07  2019

Ոչ միայն Իջևան ենք տեսնելու, տեսնելու ենք Սևան, Ամուլսար․ Անդրանիկ Թևանյան



«Խնդիրը միայն Իջևանը չէ, երկրում կառվարելիության խնդիր կա։ Իշխանությունը հայտնվել է մեկ մարդու ձեռքում, և այդ մեկ մարդն իր ամբողջ հետագծով, կենսագրությամբ եղել է հակապետություն։ Այն քաղաքական միջավայրը, որտեղ ինքը մեծացել է, անընդհատ քարոզվել է, որ ուժային կառույցները վատ բան են, բանակը վատ բան է, Հայաստանի զարգացմանն են վնասել, ոստիկանությունն ապրիորի հանցագործ է, դատավորները կաշառակերներ են։ Սրանք այն քարոզչական կոդերն են, որով ապրել է Հայաստանի իշխանության ղեկավարը»,- 5-րդ ալիքի եթերում ասել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։

«Մարդ, որն ուղնուծուծով ներկայացնում է հակապետությունը, պետություն է ղեկավարում։ Մենք ոչ միայն Իջևան ենք տեսնելու, տեսնելու ենք Սևան, տեսնելու ենք Ամուլսար, տեսնելու ենք մյուս տեղերը»,- ասել է Թևանյանը՝ հավելելով, որ գործում են երկակի ստանդարտներ, այն մարդիկ, որոնք 2008-ին քարեր ու Մոլոտովի կոկտեյլներ էին նետում ոստիկանության կողմը, Նիկոլ Փաշինյանը նրանց հիմա փոխհատուցում է տալիս, իսկ նրանք, որոնք Իջևանում են քար նետել, նույն մարդը համարում է հանցագործ։ «Ինչո՞ւ 2008-ին քար նետողներին պետք է համարել ազատատենչ քաղաքացաքացիներ, իսկ 2018-ին՝ հանցագործներչ»,- նշել է քաղաքական գործիչը։

Անդրանիկ Թևանյանի խոսքով, Իջևանում զոհեր չեղան, որովհետև կազմակերպիչ չկար, չկար մարդ, որ ասեր՝ սա մեր առաջին ռազմավարը։ Իսկ 2008-ին կար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ