19  07  2019

Մեր քրեական օրենսդրությունը պետք է վերանայվի. «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր



«Քաղաքական գործիչներին քննադատելուն ուղղված խոսքը կարող է պարունակել չափազանցվածություն և որոշակի վիրավորանքի տարրեր, որը քաղաքական գործիչների դեպքում կարող է թույլատրելի լինել: Քաղաքական գործիչները կայացնում են մեզ բոլորի համար կարևոր նշանակություն ունեցող որոշումներ և այդ որոշումների բացասական հետևանքները կրելու են բոլորը: Հետևաբար, վերջիններիս քննադատելու տեսանկյունից պարտավոր են ավելի բաց լինել և ընդունել խիստ քննադատությունները: Այս տեսանկյունից ես չէի ասի, որ եվրոպական ստանդարտները մեղմացման միտումներ են ցուցադրում»,- հուլիսի 19-ին «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ