18 07 2019

Ժողովրդի ոստիկաններն են, կուզեն քարով կխփեն, կուզեն չեն խփի. Ստեփան Դանիելյան

Ժողովրդի ոստիկաններն են, կուզեն քարով կխփեն, կուզեն չեն խփի. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«- Ժողովրդի ճանապարհն է, կուզեն կփակեն, կուզեն կբացեն։

– Ժողովրդի անտառն է, կուզեն կկտրեն, կուզեն չեն կտրի։

– Ժողովրդի ոստիկաններն են, կուզեն քարով կխփեն, կուզեն չեն խփի։

Պետությունը կազմակերպված ուժ կիրառելու մենաշնորհ ունի։ Ուժ կիրառելու ժամանակ կարող են զոհեր լինել, անգամ ոստիկանական մահակի ոչ հաջող կիրառության արդյունքում։ Դրա համար երկրները, անգամ ամենաժողովրդավարական, աշխատում են նման դեպքերում պաշտպանել ոստիկանին, եթե անգամ անհամաչափ ուժ է կիրառել, որովհետև, հակառակ դեպքում, ոչ մի ոստիկան չի ենթարկվի ուժ կիրառելու հրամանին։ Սա ոստիկանական բեսպրեդելի քարոզ չի, այլ խնդրի նկարագրություն, որին պետք է համակողմանի մոտենալ։

Խորհրդանշական է, որ Մարտի 1-ի գործով ցուցարար սպանելու մեղադրանքով ձերբակալված ոստիկանը փաստորեն արդարացվում է։ Գուցե բացատրել են դրա հոգեբանական հետևանքները ուժ կիրառող ինստիտուտների համար։

Այսօր Ժողովրդի Վարչապետը ասում էր, որ եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ինքն էլ իրավունք ունի տանկերը մտցնել քաղաք։ Մի թեթև սխալվում է, իր հրամանները չեն կատարի, որովհետև ոչ ոք չի ցանկանա հետագայում, իշխանության փոփոխությունից հետո, դատվել։ Նաև ոստիկանները չեն կատարի կրակելու հրամանը, երբ դրա ծայրահեղ անհրաժեշտությունը զգացվի, առավել ևս, որ ոստիկան սպանելը արդեն ազգային տոն հայտարարելու առիթ է դառնում։

Երբ դեմագոգիան ու անպատասխանատվությունը պետական քաղաքանության ռանգի է բարձրացվում, ապա հետևանքներն էլ պետական նշանակություն են ձեռք բերում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ