17 07 2019

Ես ինքս ինձնից գոհ չեմ. Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության աշխատանքի մասին

Ես ինքս ինձնից գոհ չեմ. Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության աշխատանքի մասին

Թավշյա հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմն ունի բավարար կարողություններ՝ երկիրը կառավարելու համար: Այս մասին «Ազատություն» ռադիոկոյանի հետ հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, թե քննադատություն կա անփորձ պատգամավորների և կադրերի առումով կան, Փաշինյանը պատասխանեց. «Փորձառու կադրերը չե՞ն ՀՀ-ն հասցրել այդ վիճակին: Ինչի՞ մեջ փորձառու: Այն, ինչ մենք ուզում ենք անել... մեզնից առաջ բազմաթիվ փորձառու հեղափոխականներ չկարողացան հեղափոխություն անել, հիմա կա երիտասարդ թիմ: 25 տարին լրացած ցանկացած քաղաքացի կարող է լինել ԱԺ պատգամավոր, նախարար և այլն: Մեզնից առաջ տեսեք, թե ինչ կարկառուն հեղափոխականներ են եղել, ովքեր փորձել են իշխանափոխություն անել, բայց չեն կարողացել: Իսկ երիտասարդների թիմն արեց այն: Իդեալականացման փորձերը չեմ ընդունում, բոլորս թերություններ ունենք, սխալական ենք, խնդիրն այն է՝ նվիրվա՞ծ ենք գաղափարին, թե ոչ: Ես ինքս ինձնից գոհ չեմ: Դա նշանակում է, որ ուրիշ ոչ մեկից չեմ կարող գոհ լինել: Նրանք, ովքեր ինձ հետ աշխատել են, գիտեն, որ ես երբեք գոհ չեմ լինում: Դա երբեմն դեմոտիվացնում է մարդկանց, փորձում եմ հաղթահարել ու արտահայտում եմ իմ գոհունակությունը, բայց, ընդհանուր առմամբ, ես ինձնից գոհ չեմ»,- ասաց Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ