13 07 2019

Ըստ Ավինյանի օգնականի՝ թմրանյութերի օգտագործումը պետք է օրինականացնել. Politik

Ըստ Ավինյանի օգնականի՝ թմրանյութերի օգտագործումը պետք է օրինականացնել. Politik

Politik.am-ը գրում է․ «Օրերս հայտնի դարձավ, որ Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել է Բորիս Մուրազի Թամոյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 2018թ. հոկտեմբերի 26-ին www.politik.am ինտերնետային կայքում «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» վերտառությամբ հրապարակված հոդվածում և 2018թ. հոկտեմբերի 27-ին www.politik.am ինտերնետային կայքում «Ավինյանը վախենում է․ մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ հրապարկված հոդվածում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցի ինտերնետային կայքում (www.politik.am)` «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը:

Բորիս Մուրազի Թամոյանը հայցվոր Տիգրան Ավինյանի՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, պետք է վճարի 1.000.000 (մեկ միլիոն) դրամ։

Վճիռը մեզ համար ակնհայտ միակողմանի է, և նպատակ ուներ բավարարելու իշխանությունների ցանկությունը։ Դիմելու ենք Վերաքննիչ դատարան, քանի որ մարզային դատավորը կաշկանդված պահվածք ուներ նիստերի ժամանակ, և տպավորություն էր, որ հայցվոր կողմի փաստաբանն է դատավորը։ 

Հիշեցնենք, որ Ավինյանը համաձայն չէ մեր այն հրապարակման հետ, ըստ որի` ինքը և մի քանի այլ անձինք կառավարության նիստում մարիխուանա են օգտագործել, որի մասին իմացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ծանր խոսակցություն ունեցել փոխվարչապետ Ավինյանի հետ։ Ավինյանը, ըստ դատական հայցի, կարծում է, որ մարիխունա օգտագործելը կամ դրա քարոզը արժանապատիվ և բարոյական քայլ չէ։

Եվ հիմա, երբ առաջին ատյանի դատարանը բավարարել է Ավինյանի պահանջը, և, ըստ էության, արձանագրել, որ թմրամիջոցների օգտագործումն ու քարոզը հակաբարոյական և ոչ արժանապատիվ արարք է, պարզվում է, որ Ավինյանի օգնական Վահե Դանիելյանը  մեկ տարի առաջ զբաղվել է թմրամիջոցների օգտագործման  օրինականացման քարոզչությամբ։ 

Այս բացահայտումից հետո հարց է առաջանում, թե ինչպե՞ս է փոխվարչապետ Ավինյանը թմրամիջոց օգտագործելը և դրա օգտագործման քարոզը համարում անբարոյականություն, երբ իր օգնականը համոզմունք ունի, որ թմրամիջոցների օգտագործումը պետք է օրինականացվի։ 

Այս դեպքում փոխվարչապետ Ավինյանը ունի երկու ճանապարհ՝ կամ աշխատանքից ազատում է Վահե Դանիելյանին, քանի որ նա իր անմիջական ղեկավարի սկզբունքներին դեմ համոզմունքներ ունի, կամ ընդունում է, որ մեր դեմ դատական հայց ներկայացնելու ժամանակ ինքն իրեն կեղծել է և միայն գործը շահելու համար անբարոյականություն  համարել թմրադեղերի օգտագործումն ու  օգտագործման քարոզը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ