09  07  2019

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սերբիայի և Շվեդիայի ԱԳՆ-ներին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սերբիայի և Շվեդիայի ԱԳՆ-ներին

Հուլիսի 9-ին Սլովակիայում անցկացվող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մարգոտ Վալստրյոմի հանդիպումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-շվեդական օրակարգի մի շարք հարցերի շուրջ և վերահաստատեցին երկկողմ հանձնառությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու այն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ: 

Նախարար Մնացականյանն իր շվեդ գործընկերոջը ներկայացրեց մարդու իրավունքների խրախուսման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և դատաիրավական բսրեփոխումներին ուղղված ՀՀ քաղաքականությունը։ 

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները բարձր գնահատեցին մարդու իրավունքների օրակարգ ունեցող կազմակերպությունների և նախաձեռնությունների, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդում, ԵԱՀԿ-ում, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի և Շվեդիայի միջև հաջող զարգացող համագործակցությունը։

Շվեդ գործընկերոջ խնդրանքով՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ առկա իրավիճակը, Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է նաև Սերգիայի ԱԳ նախարար  Իվիցա Դաչիչիին։

Կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր՝ ուղենշելով քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք առաջիկա քայլերը: 

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև միջազգային կառույցներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ խնդիրներ:

Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, մտքեր փոխանակեցին Կազմակերպության գործունեության և դրա շրջանակներում համագործակցության շուրջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ