08  07  2019

Պուտինը Դումա է ներկայացրել ՀԱՊԿ-ի մասին օրինագծերը

Պուտինը Դումա է ներկայացրել ՀԱՊԿ-ի մասին օրինագծերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի և ներկայացված երկրների լիազորությունների հստակեցման մասին օրինագծերի փաթեթը։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Պետդումայի ստորին պալատի տվյալների բազային։

Կհստակեցվի ՀԱՊԿ «անդամ երկրների ներկայացուցիչներ» եզրույցը, կմտցվեն ՀԱՊԿ-ում մշտական և լիազոր ներկայացուցչի (ՀԱՊԿ-ում լիազոր ներկայացուցչի փոխարեն), գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնները։

Նաև հաստատվում են արտոնություններ եւ անձեռնմխելիության ոչ միայն գլխավոր քարտուղարի ու նրա ընտանիքի անդամների համար, այլև նրա տեղակալների ու նրանց ընտանիքի անդամների համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ