07 07 2019

Մինչ այսօր բոլոր լավ իրադարձությունները իրականացրել են հենց նախկինները․ կարծիք

Մինչ այսօր բոլոր լավ իրադարձությունները իրականացրել են հենց նախկինները․ կարծիք

Արա Վարդանյանը գրում է․

«Ամեն ինչում նախկիններն են մեղավոր կարգախոսով առաջ սլացող մեր երկրում մինչ այսօր տեղի ունեցող բոլոր լավ իրադարձությունները իրականացրել են հենց նախկինները։

Քաղաքապետը բնակարաններ է բաժանում, որոնք կառուցվել են Տարոն Մարգարյանի օրոք, այգիներ է բացում, որոնք կրկին նախաձեռնվել և կառուցվել են նախկինների օրոք։ Խոսում են տնտեսական աճից, որը նախկինների իրականացված աշխատանքի մնացորդն է, որն ի դեպ քանի գնում պակասում է։ Լավ, ոնց անենք որ միքիչ էլ դուք "մեղավոր" լինեք նախկինների պես, որ ձեզանից հետո եկողները բացելու բան ունենան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ