06 07 2019

Մեկնարկել է ՀՅԴ Արցախի կառույցի Շրջանային ժողովը

Մեկնարկել է ՀՅԴ Արցախի կառույցի Շրջանային ժողովը

Հուլիսի 6-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում մեկնարկել է ՀՅԴ Արցախի կառույցի Շրջանային ժողովը: Ժողովին մասնակցում են ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներ, ՀՅԴ Արցախի շրջանավարտ Կենտրոնական կոմիտեի անդամներ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, պատվիրակներ ՀՅԴ Արցախի բոլոր շրջանային մարմիններից եւ հրավիրյալ ընկերներ:

Ժողովն ամփոփելու է շրջանավարտ Կենտրոնական կոմիտեի գործունեությունը, գնահատելու է քաղաքական կացությունը, կայացնելու է որոշումներ առաջիկա երկամյա գործունեության համար:

Ժողովի ընթացքում հատուկ քննության նյութ են լինելու առաջիկա ՏԻՄ եւ 2020թ. ընտրությունները:

Ժողովի ավարտին ընտրվելու է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նոր կազմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ