05 07 2019

Մեր հանցագործությունները թուրքի դեմ էին, ձերը՝ հայերի․ Վեճ՝ ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի միջև

Մեր հանցագործությունները թուրքի դեմ էին, ձերը՝ հայերի․ Վեճ՝ ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի միջև

Հուլիսի 5-ին «Սահմանադրություն՝ հանուն արարող Հայաստանի» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրանյանի և ՀՅԴ-ական գործիչների միջև վեճ ծագեց։

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի տեսակետին, թե պետք է վերադառնալ 1995 թ-ի Սահմանադրության մեջ ամրագրված կառավարական մոդելին, նշեց, որ այդ Սահմանադրությանը վերադառնալը իշխանությունների ծրագիրն է, այսինքն՝ մենք հետ ենք գնում։

«Ամեն հաջորդ սերնդին պետք է թողնենք ավելի զարգացած Հայաստան, քան մենք ստացել ենք: Չպետք է թողնենք, որ մեզ նորից վերադարձնեն այն ժամանակները, երբ սուլթանիզմի տարրեր կային»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Լևոն Զուրաբյանը, արձագանքելով Արծվիկ Մինասյանին, նշեց․ «Զավեշտալի է, երբ ահաբեկչությունը իր ներքին քաղաքական հարցերում մեթոդոլոգիա որդեգրած կուսակցությունը խոսում է ժողովրդավարությունից և սահմանադրականությունից»:

ՀԱԿ գործչին իր հերթին արձագանքեց ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը. «Դուք ահաբեկչություն եք արել նախարարների մակարդակով, ՆԳՆ-ն ահաբեկչական կառույց էիք դարձրել: Հիշե՛ք՝ ում եք գնդակահարել դուք և ասեք, թե ում ենք գնդակահարել մենք: Դուք ուժի մեջ մտած դատավճիռներ ունեք: Մեր հանցագործությունները եղել են թուրքի դեմ, իսկ ձերը հայերի դեմ»: 

Արծվիկ Մինասյանը ևս արձագանքեց՝ նշելով, որ երբ քաղաքական աղբանոցում հայտնված ուժը նորից սկսում է իրեն արժևորել, բնականաբար, պետք է թիրախ գտնի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ