04  07  2019

Վրաստանի հատուկ նշանակության ուժերի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են

Վրաստանի հատուկ նշանակության ուժերի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են

Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների բաժնի ղեկավար Գեորգի Կակիչաշվիլիի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Նրա լիազորությունները դադարեցվել են, մինչև հունիսի 20-ին և 21-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքների հետ կապված հետաքննությունն ավարտվի։

Գերատեսչությունը պարզաբանում է, որ նա պաշտոնից չի հեռացվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ