03 07 2019

Սահմանադրության օրվանից հինգ պակաս թքում են Սահմանադրության վրա. կարծիք

Սահմանադրության օրվանից հինգ պակաս թքում են Սահմանադրության վրա. կարծիք

Արմեն Մինասյանը գրում է․

«Սահմանադրության 133-րդ հոդվածն ասում է, որ զինվորական բարձրագույն կոչումները շնորհում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ։

Մինչդեռ Նիկոլն առավոտ կանուխ տեղյակ պահեց, որ ինքը որոշել է, մնում է՝ նախագահը ստորագրի, ու ահագին մարդ կդառնա գեներալ։

Որ Սահմանադրության օրվանից հինգ պակաս սենց թքում են Սահմանադրության վրա, երևի թե էդքան Նիկոլը չի մեղավոր, ինչքան Արմեն Սարգսյանը։ Ու սա առաջին դեպքը չի. մարդը՝ եքա լիազորությունները վրեն, առավոտից իրիկուն ֆռֆռում է, ու միակ բանը, որ անում է, պեչատը մոտը պահելն է։ Նիկոլին էլ ինչ է մնում՝ որոշումները կայացնի ու սպասի, թե երբ է նախագահը գալու, պեչատը դնի։

ՀԳ. Վահե Գրիգորյանին ասեք՝ հանկարծ 13–հատորանոց նամակ չգրի էն մասին, որ «վարչապետի առաջարկ» բառակապակցությունը համարժեք է «վարչապետի որոշում»-ին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ