03 07 2019

Տելեգրամի «Баграмян 26» հարթակը պատկանում է Փաշինյանի օգնականի՞ն․ Politik.am

Տելեգրամի «Баграмян 26» հարթակը պատկանում է Փաշինյանի օգնականի՞ն․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Իշխանափոխությունից հետո տելեգրամ սոցիալական ցանցում հայտնի դարձավ Баграмян 26 հարթակը, որը տարբեր ժամանակներ տեղեկատվական աջակցություն էր ցուցաբերում նոր իշխանություններին։ Տեղեկատվական աջակցությունը հաճախ հիմնված է լինում կեղծիքի վրա, բայց այն կարողանում էր տեղեկատվության առիթներ ստեղծել ու քաղաքական դաշտում քննարկումների առիթ դառնալ։ 

Հարթակը հաճախ նաև թիրախավորում է ՌԴ-ին և նրա քաղաքական ղեկավարությանը։ Նման գրոհներ արձանագրվում էին այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիրներ էր ունենում ՌԴ ղեկավարության հետ։

Շատերի համար անհասկանալի էր, թե ում է պատկանում հարթակը և ինչու՞ է ակտիվորեն աջակցում նոր իշխանություններին։ Մեր աղբյուրների պնդմամբ` հարթակը պատկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արտակ Գասպարյանին՝ Արտաչոկին։ նա անձամբ չի զբաղվում հարթակի աշխատանքներով, բայց տեղեկատվական քաղաքականությունը որոշվում է հենց նրա կողմից։

Մենք փորձեցինք կապ հաստատել Արտակ Գասպարյանի հետ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Կարողացանք միայն ճշտել, որ նա այս պահին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում է։ Արտակ Գասպարյանի հետ փորձեցինք կապ հաստատել ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով, սակայն մեր հարցը դեռևս անպատասխան է մնացել։

Հ․Գ․ Պատրաստ ենք հրապարակել նաև Արտակ Գասպարյանի տեսակետը մեր կողմից հրապարակված տեղեկատվության մասով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ