01 07 2019

Երբեք սենց անլուրջ խորհրդարան չենք ունեցել․ քաղաքագետ

Երբեք սենց անլուրջ խորհրդարան չենք ունեցել․ քաղաքագետ

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, չքվեարկեց իր իսկ կողմից առաջադրված ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանի օգտին։

Խոսքեր չեմ գտնում որակելու այս վարքագիծը, բայց պետք է ասեմ, որ մենք երբեք սենց անլուրջ խորհրդարան չենք ունեցել։

Կարծում եմ, որ այսուհետ ոչ մի իրեն հարգող պրոֆեսիոնալ մասնագետ չպետք է համաձայնվի առաջադրվել ՀՀ ԱԺ կողմից հաստատման ենթակա որեւէ պաշտոնում։

Եթե իրենք չեն հարգում իրենց իսկ առաջադրումը, ապա ինչպե՞ս կարելի է նրանց վստահել պետության օրենսդիր իշխանության իրացումը խորհրդարանական կառավարման համակարգում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ