01  07  2019

Մի շարք գործող օրենքներ փոփոխվեցին

Մի շարք գործող օրենքներ փոփոխվեցին

ԱԺ-ն հուլիսի 1-ի արտահերթ նիստում միաձայն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած մի շարք նախագծեր:

ԱԺ-ն 102 կողմ ձայներով ընդունեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Քաղաքացիական դատավարության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»,  «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:

99 կողմ ձայնով ընդունվեց նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Հուլիսի 1-ին՝ ժամը 12-ին, կգումարվի ևս մեկ նիստ, որի ընթացքում ԱԺ-ն ԲԴԽ անդամի ընտրության հարցը կքննարկի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ