28 06 2019

Անդրանիկ Քոչարյանը փորձում է ՊՆ-ն և ԱԱԾ-ն իր վերահսկողության տակ վերցնել. Politik.am

Անդրանիկ Քոչարյանը փորձում է ՊՆ-ն և ԱԱԾ-ն իր վերահսկողության տակ վերցնել. Politik.am

Politik.am-ը գրում է. «Շաբաթներ առաջ մեր հրապարակումներից մեկում գրել էինք, որ ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տարբեր ճանապարհներով ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը ԱԱԾ-ի և ՊՆ-ի վրա։

2018-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում ևս մեկ անգամ ի ցույց դրվեցին Անդրանիկ Քոչարյանի մտադրությունները։ Անդրանիկ Քոչարյանը դիտողություն արեց ՊՆ-ին՝ ասելով. «Ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածները երբ նայում ենք, բացվածքները համարյա դատարկ են: Մեր պատկերացմամբ, փաստաթուղթն իրենից ընդամենը ներկայացնում է կիսադատարկ մի աղյուսակ՝ առանց նկարագրական, տեքստային բացատրագրերի, վերլուծական մասի և եզրակացության: Գաղտնիության շատ խիստ գրիֆ է դրված՝ հույժ գաղտնի, կարող է այն դարձնեն խիստ գաղտնի»: Նշենք, որ հույժ գաղտնի տեղեկությունները պատգամավորներին հասու չեն, պատգամավորներին հիմնականում թույլտվություն են տալիս երկրորդ կարգի՝ խիստ գաղտնի տեղեկություններին ծանոթանալ: Քոչարյանն ասաց, որ հստակ չեն եղել ոչ ֆինանսական ցուցանիշների տարբերության պատճառներն ու պարզաբանումները, ծրագրային բյուջետավորման ձեւաչափով ներկայացրած տվյալները կատարողական ցուցանիշներով համալրված չեն, եւ հնարավոր չէ գնահատել ծրագրի արդյունավետությունը եւ որոշում ընդունել դրա վերաբերյալ:

Ակնհայտ է, որ Անդրանիկ Քոչարյանը ցականում է հասանելիություն ունենալ ՊՆ ֆինանսական փաստաթղթերին, որը կարող է հնարավորություն տալ տարբեր մանուպուլիացիաներ իրականացնել։ 2008 թվականի մարտի 1-ի քննիչ հանձնաժողովի աշխատանքները դրա վառ վկայություն են։ Հիշեցնենք, որ Քոչարյանը այդ հանձնաժողովի անդամ էր և տարբեր չհիմնավորված պնդումների վրա հիմնվելով ամենաանհավանական եզրակացություններն էր կայացնում։

Անդրանիկ Քոչարյանը հրապարակային խոսել է նաև ԱԱԾ-ի` ԱԺ-ին հաշվետու լինելու անհրաժեշտության մասին։ Այս կերպ նա ակնհայտորեն ցանկանում է իր վերահսկողության տակ առնել նաև ԱԱԾ-ին։ Հիշեցնենք, որ Քառօրյա պատերազմի հանգամանքները ևս ուսումնասիրում է Անդրանիկ Քոչարյանի ղեկավարծ հանձնաժողովը, և հավելյալ գործիք է լինելու զինվորականներին ճնշելու համար։

Դատելով Անդրանիկ Քոչարյանի նախկին գործունեությունից` չի կարելի բացառել, որ օրերից մի օր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է խնդիրների առաջ կանգնելու, եթե իհարկե Անդրանիկ Քոչարյանը կարողանա իր վերահսկողության տակ առնել ԱԱԾ-ն և ՊՆ-ն։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը այն պաշտոնյաներից էր, ով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ դեռ ահաբեկչության զոհերի մարմինները Ազգային Ժողովում էին, իսկ ահաբեկիչները չէին հանձնվել, նախագահ Ռոբերտ Քոչարյանից պաշտոն էին պահանջում։ Պետք է նաև նկատել, որ Անդրանիկ Քոչարյանը պահանջում էր պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

Հ․Գ․ Ի դեպ Անդրանիկ Քոչարյանը ևս Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներից է։ Եվ եթե իր գործողությունների ֆոնին դիտարկենք նաև Տեր-Պետրոսյանի մեկ այլ թիմակցի` ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի գործողությունները, ապա կարելի է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանի թևը շատ դանդաղ իշխանությունը կենտրոնացնում է իր ձեռքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ