26 06 2019

Արմեն Ռուստամյանը և Դավիթ Շահնազարյանը հանդիպել են ՌԴ դեսպանին

Արմեն Ռուստամյանը և  Դավիթ Շահնազարյանը հանդիպել են ՌԴ դեսպանին

«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ձեւավորած կազմկոմիտեի ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Գեղամ Նազարյանը երեկ` հունիսի 25-ին, հանդիպեցին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց արցախյան բանակցային գործընթացի ներկայիս վիճակին: Կազմկոմիտեի ներկայացուցիչները Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանին տեղեկացրին սույն թվականի մայիսի 7-ին Ստեփանակերտ քաղաքում կայացած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի անցկացման ու դրա նպատակների մասին եւ փոխանցեցին այդ ֆորումի կողմից ընդունված հռչակագրի ռուսերեն թարգմանությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ