26 06 2019

Խոսնակն էլ արժեզրկեց Փաշինյանի զինծառայությունը.politik.am

Խոսնակն էլ արժեզրկեց Փաշինյանի զինծառայությունը.politik.am

Արդուկն էլ միացնում ես, խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի որդին ծառայում է բանակում, այն էլ՝ Արցախում։ Հերթական անգամ այդ արդուկի դերը կատարեց Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի Վլադիմիր Կարապետյանը։ Նա, մոտավորապես, ասաց, որ Աշոտ Փաշինյանը հոր նման չէ, չի փախել բանակից և ծառայում է։

Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախում ծառայելը մինչ այս թվում էր, թե հայր Փաշինյանի գլխավոր արժանիքն է, այդկերպ փորձում է իր մեղքը քավել բոլոր այն ծնողների ու հայորդիների առաջ, որոնք պահել են Փաշինյանի թիկունքը, մինչ նա «թռնում» էր բանակից։ Բայց անգամ այս ծառայությունն էժանացավ։ Պատճառը ամենօրյա գովազդներն են։ Բանակից մեկ ամիս առաջ Նիկոլն այդ մասին ավետեց, հետո լայվ մտավ, հետո ընտանիքով, պետական ապարատով ու բազմաթիվ տեսախցիկներով գնացին զորահավաքակայան։ Հետո պարզվեց, որ կառավարության միակ ուղղաթիռը պետք է քշես, որ չփչանա, բայց պարտավոր ես քշել դեպի այնտեղ, որտեղ ծառայում է որդի Փաշինյանը։ Ու պետական վառելիքով խելքին փչած ժամանակ Փաշինյան ընտանիքը մեկնում է Արցախ՝ Աշոտին տեսնելու, ու նրան էլ բերում են վարչապետի ու նախագահի հետ հանդիպման։ Կարո՞ղ եք ասել մի զինվորական, որ այդքան շատ է գովազդվել, քան Նիկոլ Փաշինյանի որդին։ Ապրիլյան պատերազմի մեր հերոս տղաները, որ այդքան տանկ ու թշնամի են խոցել, այնքան չեն լուսաբանվում, որքան խաղաղ ժամանակ խաղաղ զորամասում ծառայող Աշոտ Փաշինյանը։ Պետության որևէ ղեկավար, եթե պետական միջոցներ վատներ որդուն տեսակցելու գնալու համար, ի՞նչ կանեին, որքա՞ն կխայտառակեին։ Հարկատուներիս համար ավելի ձեռնտու չէ՞ր, որ որդի Փաշինյանը պետության փողերով ազատվեր զինծառայությունից, քան բյուջեն ծախսեինք ընտանեկան թռիչքների վրա։

Այն, որ Փաշինյանի որդին ծառայում է Արցախում, Արցախի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունք չէ․ այ այստեղ պարոն խոսնակը չարաչար սխալվում է։ Արցախի նկատմամբ վերաբերմունք է այն, որ Նիկոլը Հայաստանում քարոզարշավի ժամանակ Արցախի ղեկավարներին ասում է, որ հանգիստ նստեն տեղները, թե չէ կհասնի այնտեղ ու հեղափոխություն կանի։ Արցախի նկատմամբ վերաբերմունք է, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պետք է այլևս Վիտալի Բալասանյանն ԱԱԽ քարտուղար չլինի, Լևոն Մնացականյանը՝ ՊՆ, ու այդպես է լինում։ Արցախի նկատմամբ վերաբերմունք է այն, որ Նիկոլն ասում է՝ Բակո Սահակյանը չպետք է երաշխավորեր Ռոբերտ Քոչարյանի համար, ու այստեղ դատավորը որոշում է կայացնում ընդդեմ այդ երաշխավորման։ Արցախի նկատմամբ վերաբերմունք է այն, որ պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Իջևանից Երևան էր թռել, այն ժամանակ, երբ մեր եղբայրներն ու հայրերը պաշտպանում էին Նիկոլի ընտանիքը թշնամու՝ Իջևան ներխուժումից։ Նիկոլը երիտասարդությունն էր վայելում, իսկ Քոչարյանի որդիները, որոնք Արցախում չեն ծառայել, մանկություն չունեցան, որովհետև մեծանում էին պատսպարանում, խաղում արկերի, գրադի համազարկերի արանքում՝ դուրս գալով այնտեղից։ Դա է Արցախի նկատմամբ վերաբերմունքը, հարգելի Վլադիմիր։

Մի շահարկեք Աշոտին, քանի որ մեր եղբայրներն այս պահին ծառայում են ամենավտանգավոր դիրքերում, ու ոչ մեկի ծնողն ուղղաթիռով տեսակցության չի գնում։ Ավելին, ամեն ամիս ուղարկում է իրենց զավակին սնունդ, հագուստ ու գումար, որովհետև բանակից թռած Փաշինյանը խոստացավ, թե հարցը կլուծի, բայց այդ խոստումն էլ գրեց քարերին մյուս բոլոր խոստումների նման։

Մեղրին հանձնելու մասին եք խոսում՝ նույնիսկ այդ մասին հիմնավորապես հերքելուց հետո՝ հղում անելով ինչ-որ ականատեսների։ Ու ականատեսն էլ «ռեստորանային գեներալ» մականունը ստացած Վաղարշակ Հարությունյանն է, որի խոսքերը հերքվել են բազմաթիվ այլոց կողմից։ Ձեզ համար մեկ հոգու վկայությունն էլ է հերիք, ինչպես խորհրդական դարձած գեներալինը։

Ինչ վերաբերում է սեփական քաղաքացիների վրա կրակելու հրաման տալուն, այ հատկապես այստեղ զգույշ։ Մի անգամ շեֆդ շշկռվեց, ու ստիպված եղավ դատական նիստի կեսից թռնել խոսքից։ Նիկոլից դուխով չլինես։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ