24  06  2019

«Այդ քաղավիացիայի սիրուն աղջիկը» մինչ օրս որևէ արդյունք չի տվել. Անի Սամսոնյան



«Մեր հարևան Վրաստանում կատարվում են իրադարձություններ և այդ ֆոնին Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար պարոն Մարուքյանն իր ուղիղ եթերում շատ կառուցողական ձևով առաջարկում էր ակտիվացնել Գյումրիի օդանավակայանի տրանզիտային չվերթները՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Հիմա դուք, փոխանակ կենտրոնանաք առաջարկի վրա, կենտրոնացել եք ոճաբանության վրա: Ինչու՞ եք մտահոգվել «փայլուն կառավարություն» արտահայտությունից, չէ՞ որ դա նաև ձեր գնահատականն էր: Միգուցե ձեր կառավարությունը այդքա՞ն էլ փայլուն չի»,- այսօր Ազգային ժողովում ելույթի ժամանակ նշեց Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով իշխող խմբակցությանը:

Պատգամավորն անհասկանալի է համարում իշխանականների այն մտահոգությունը, որը Էդմոն Մարուքյանը Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին անվանել էր «քաղավիացիայի սիրուն աղջիկ»:

«Ինչու՞ եք մտահոգվել այդ արտահայտությունից, որն ընդամենը կոմպլիմենտ էր: Եկեք օբյեկտիվ լինենք և հասկանանք, որ մինչ այժմ այդ սիրուն աղջիկը որևէ գործ և արդյունք չի տվել»,- նկատեց Անի Սամոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ