21 06 2019

Միայն 2008-ի դեպքերի բացահայտումը քաղաքական սպեկուլյացիա է. Քաղաքագետ



«Վերջին շուրջ 30 տարիներից անջատել միայն 2008-ը, քաղաքական սպեկուլյացիա է: Քանի որ 2008 թվականը ծնվել է 1996-ից, հիմքը դա է եղել: Եվ եթե այդքանից անդրադարձ է արվում միայն 2008-ին, դա պրիմիտիվ մոտեցում է, որի նպատակը բոլորին է հայտնի»,- Yerevan Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե պետք է քաղաքական գնահատական տրվի 2008 թվականի մարտի իրադարձություններին:

Քաղաքագետն ընդգծում է, որ 2008 թվականի դեպքերի բացահայտման համար անհրաժեշտ է բացահայտել նաև 1996-ի բռնությունների դեպքերը:

«Ընտրությունների կեղծման մեխանիզմը հիմնադրվել է 1995 թվականին, նույնը կրկնվեց 1996 թ-ին, ավելին տանկեր դուրս բերվեցին և հայտարարվեց, որ եթե ընդդիմությունը 100 տոկոս էր ձայն հավաքեր, ապա մենք իշխանություն չէինք տա, իսկ եթե շատ ընդվզեր, ապա պատրաստ էին 800 մարդու էլ գնդակահարեին: Այդ քաղաքական գնահատականը պետք է տրվի բոլոր շուրջ 30 տարիների համար»,- նկատեց քաղաքագետը:

Բոզոյանն այն դիտարկմանն է նաև, որ նման քաղաքականությունը բերում է հասարակության պառակտման, իսկ իշխանությունն էլ կարճ ժամանակ անց կորցնում է պետության ղեկավարումը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ