20  06  2019

Ազգամիջյան Սկանդալ՝ Վրաստանում



Վրաստանի խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել։ Վրացի  ընդդիմադիրներին դուր չի եկել, որ նիստը նահագահող ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում:

Կատարվածին անդրադարձել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Ինչպիսի ուղղափառ միություն կարող է լինել մի երկրի հետ, որը ոչ միայն մեր հողերի օկուպանտն է, այլև պայքարում է կրոնի, քրիստոնեական կանոնների դեմ»,- նշել է նա։

Նիստը դադարեցվել է: Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները միջադեպից հետո պահանջել են խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը:

Միջադեպից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը։

«Մեր պատվիրակությունն ամբողջական կազմով լքեց նիստերի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր, և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից` եղբայրական ժողովուրդ, մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել միջոցառումը»,- ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Երեկոյան Թբիլիսիում բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ Վրաստան ժամանած ռուս պատգամավորների։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ