20  06  2019

Բաքուն հայտնում է, որ Արցախի հարցն առաջիկայում կլուծվի

Բաքուն հայտնում է, որ Արցախի հարցն առաջիկայում կլուծվի

Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի կարծիքով՝ տարածաշրջանում առկա կոնֆլիկտներն առաջիկայում կարգավորվելու են։ Այս մասին նա հայտնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 53-րդ լիագումար նիստի ընթացքում, գրում է Rusarminfo-ն։

Ադրբեջանցի պաշտոնյան կարծիք է հայտնել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի:

«Վստահ եմ, որ տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտություններն առաջիկայում լուծում կգտնեն միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա՝ նախ և առաջ հավատարիմ մնալով պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին», - նշել է  Ասադովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ