20  06  2019

Կարևոր է, որ լիարժեք տիրապետեք իրավիճակին․ Նիկոլ Փաշինյանը՝ Ռուստամ Բադասյանին

Կարևոր է, որ լիարժեք տիրապետեք իրավիճակին․ Նիկոլ Փաշինյանը՝ Ռուստամ Բադասյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին ներկայացրել է արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին։ 

 Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նոր նախարարին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի: Փաշինյանի խոսքով՝ Բադասյանը ՊԵԿ փոխնախագահի պաշտոնում ցուցաբերել է կազմակերպական բարձր կարողություններ:

Վարչապետը նշեց, որ Կառավարությունն ունի բավարար քաղաքական կամք՝ դատական համակարգի անկախությանը հասնելու համար։

«Նոր նախարարը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները: Մենք շրջադարձային փուլում ենք եւ իշխանությունն ունի քաղաքական կամք անկախ դատական համակարգ ունենալու համար: Շատ կարեւոր է, որ նախարարը կարողանա իրականացնել այն քաղաքական ուղերձները, որնք հղվում են կառավարության կողմից։ Շատ կարևոր եմ համարում, որ այս վճռական փուլում պետք է ղեկավարեք արդարադատության համակարգում բարեփոխումները: Այս առումով կարևոր է, որ լիարժեք տիրապետեք իրավիճակին: Պարո՛ն, Բադասյան ինձ համար կարևոր է, որ նախարարությունում պոզիտիվ աշխատանքային մթնոլորտ ստեղծվի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը, շնորհակալության հայտնելով արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին, նշեց, որ նրա ներուժը և փորձը ՀՀ պետականաշինության գործին ծառայելու հնարավորություն կլինի:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ