18 06 2019

Արցախի հանձնումից հետո Սերգոն հաստատ լավ չի ապրի. Քաղաքագետ



«Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում Սերգո Երիցյանին, որ մինչ Արցախի հարցը չլուծվի, Սերգո ջան, լավ չես ապրի, ես էլ պատրաստ եմ ասել նույնը, որ Հայաստանը լավ չի ապրի Արցախի հանձնումից հետո»,- մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ նշելով իր մտահոգություններն Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի կողմից՝ Տեր-Պետրոսյանի ուղեգիծը տանելու վերաբերյալ:

Քաղաքագետը նշեց, որ դա կբերի նաև հանրության բարոյալքման՝ պետական և արտաքին քաղաքական գործոնը կորցնելուց զատ:

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ այն դիտարկմանն է, որ Արցախի լինել-չլինելը նաև Հայաստանի գոյության հարցն է:

«Արցախը կա և պետք է լինի Հայաստանի մաս: Եվ այդ միացում գաղափարը պետք է իրականացվի: Եթե չի արվելու, ապա մենք լինելու ենք այս իրավիճակում, դեռ ավելին, ստատուս-քվոն էլ չի պահպանվելու»,- ընդգծեց Արամ Սարգսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ