18  06  2019

Այ էսպիսի բագաժով ենք գնում ԱՄՆ․ կուսակցական գործիչը քննադատում է իշխանությանը



«Այդ հանդիպման նախապատրաստման համար հայկական կողմը պետք է հիշի Ջոն Քերիի այն առաջարկները, որոնք եղել են դեռ 2016 թվականին: Դրանք հետևյալն են՝ կազմակերպել միջազգային մոնիթորինգ և պարզել, թե ովքեր են հրադադարի խախտողները, ընդունել ՄԱԿ-ի բանաձև և սանկցիաներ այդ հրադադարը խախտողների նկատմամբ»,- մամուլի ասուլիսում ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը:

Արամ Սարգսյանի դիտարկմամբ, այս պահին ԱՄՆ-ի հետ ունենք փոխհարաբերությունների վատ վիճակ՝ հաշվի առնելով վերջին շրջանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից տարբեր հայտարարությունները:

«Մեր ղեկավարներից մեկը հայտարարում է, որ Հայաստանն է ժողովրդավարության բաստիոնը և ոչ թե ԱՄՆ-ն, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իրենից շատ ԱՄՆ-ին ոչ ոք չի քննադատել: Այ, այսպիսի «բագաժով» ենք գնում ԱՄՆ: Չգիտեմ՝ էս տղաները դիվանագիտության օրենքներին ծանոթ են, թե՝ ոչ»,- իր մտահոգությունը հայտնեց քաղաքական գործիչը:

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանն էլ այն կարծիքին է, որ արտաքին քաղաքականության մասով ՀՀ իշխանություններն այս պահին, կարծես, փորձում են հարաբերականորեն վատ հարաբերություններ պահպանել երկու կողմի հետ՝ ի հակադրություն նախկին և, և-ի քաղաքականությանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ