17  06  2019

Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ֆեյքն է. Նարեկ Սամսոնյան



«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ և AntiFake.am կայքը այսօր հունիսի 17-ին նախաձեռնել էր քայլերթ դեպի Բաղրամյան 26-ի՝  ՀՀ նախագահի նստավայր. «Նախագահ Արմեն Սարգսյանը չի հետևում Սահմանադրության պահպանմանը, ուստի՝ Արմեն Սարգսյանը ոչ կոմպետենտ կամ ֆեյք նախագահ է։ Արմեն Սարգսյանը խառնել է՝ ում է ծառայում ՀՀ Սահմանադրությանը, թե Նիկոլ Փաշինյանին։ Այս ամենը թույլ է տալիս մեզ կարծել, որ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ֆեյք էջն է: Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ֆեյքն է»,- իր ելույթում ասաց Սամսոնյանը։

Ակցիայի մասնակիցները իրենց հետ պաղպաղակ հատուկ նախագահին մրցանակ էին բերել նախագահին հռչակելով կիսամյակի ֆեյք քաղաքական գործիչ ։

«Սա մեր անդրանիկ մրցանակն է, Դուք մեր նոմինացիայի առաջին հաղթողն եք պարոն Սարգսյան, Դուք այս կիսամյակի ֆեյք գործիչն է։ Հուսով ենք, որ սա կլինի գոնե ձեր սենյակում, աշխատասենյակում, որ ամեն մտնելուց հիշեք, որ ձեր հիմնական գործառույթը Սահմանադրությունը պաշտպանելն է, ոչ թե կատարել Նիկոլ Փաշինյանի հլու-հնազանդ ենթակայի պարտականությունները և այս  մարդուն, որը ձեզ անվանել է «տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ», սեփական անձը անարգելով, օրենքը խախտելով, առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ