16 06 2019

Ձեր առաքելությունը խոսելն է, շատ ու երկար․ Արթուր Ղազինյանը՝ վարչապետին

Ձեր առաքելությունը խոսելն է, շատ ու երկար․ Արթուր Ղազինյանը՝ վարչապետին

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ համագումարում արած այն հայտարարությանը, որ ՔՊ-ն «քաղաքական իմաստով լիբերալ չէ, ցենտրիստ չէ, սոցիալ-դեմոկրատ չէ, այլ քաղաքացիական կուսակցություն է»

«Համաձայն եմ Ձեր հետ, պարոն Փաշինյան, դուք լիբերալ չեք, սոցիալիստ ու սոցիալ-դեմոկրատ չեք, քանի որ այդպիսին լինելու համար պետք է ունենալ գաղափար, հավատամք, արժեք ու սկզբուքներ։

Ցենտրիստ լինելու մասին նույնիսկ չմտածեք, քանի որ չունեք պետության ու պետականության ընկալում, արժևորվում ու կարևորում, չափից դուրս անկանխատեսելի եք, տարերային, անվստահելի ու անկայուն գործընկեր եք ներքին և արտաքին գործընկերների համար։

Նույնիսկ մի էլ մտածեք գաղափարախոսությունների մասին։ Ձեր առաքելությունը խոսելն է, շատ ու երկար։

Նորից խորհուրդ եմ տալիս կարդալ 9-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասագիրքը, մինիմալ պատկերացում կազմել պետության և իրավունքի մասին, քաղաքական հոսանքների ու գաղափարախոսությունների մասին, քանի որ Ձեր նշած «քաղաքացիական քաղաքական ուժը» ոչ մի աղերս չունի քաղաքագիտության հետ։

Իսկ եթե, այնուամենայնիվ, վստահ եք, որ գոյություն ունի «քաղաքացիական քաղաքական ուժ», ապա մի հապաղեք, անմիջապես սկսեք այդ հոսանքի դոկտրինալ հիմքերի մշակման և ակադեմիական զարգացման աշխատանքները։

Ձեզ մեծ ապագա է սպասում գիտության ոլորտում, մի թաքցրել Ձեր «տաղանդը», իրացրեք այն հանուն մարդկության և համաշխարհային քաղաքակրթության»,- գրել է Արթուր Ղազինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ