16  06  2019

Սոչիում սպասվում է Պուտին-Ալիև-Ռոհանի հանդիպումը

Սոչիում սպասվում է Պուտին-Ալիև-Ռոհանի հանդիպումը

Ադրբեջանի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների հանդիպումը կկայանա օգոստոսին` Սոչիում, հայտնում է РИА Новости-ն:

Հանդիպման մասին Թեհրանում «Իրանը և Հյուսիսային Կովկասը. Համագործակցության պատմությունը և հեռանկարները» խորագրով համաժողովի բացման ժամանակ հայտնել է ՌԴ Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգեյ Չերբոտարևը:

«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին անդրադառնալով՝ նա նշել է, որ այդ միջանցքը ստրատեգիական նշանակություն կունենա համաշխարհային հանրության համար, քանի որ հնարավոր կլինի բեռնափոխադրումները կատարել առավել մատչելի գնով  և ավելի հարմարավետ պայմաններով հյուսիսից  հարավ և հակառակ ուղղություններով:

«Հյուսիս-Հարավ» միջանցքի նպատակն է Հյուսիսային Եվրոպան կապել Ասիայի Հարավ-Արևելքի հետ, այդ թվում միավորել Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի երկաթգծերը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ