14  06  2019

ՔԿ-ի ծանուցումը վիրավորել է Գագիկ Ծառուկյանին

ՔԿ-ի ծանուցումը վիրավորել է Գագիկ Ծառուկյանին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Քննչական կոմիտեի կոմիտեի՝ իրեն հարցաքննելու վերաբերյալ ծանուցագիրը պատռելուն՝ նշելով․«Սխալը դա է, որ ինձ վիրավորել են, որ ծանուցագիր են ուղարկել»։ Ում պետք ա, թող ուղարկեն, և իրենց պարտականությունը կատարեն: Ես ասել եմ՝ եթե գործը չբացահայտվեց, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն: Եթե դա չբացահայտվեց, ուրեմն մեր կարծիքը հաստատվում է, որ դա սարքած, շինծու գործ է, դրա համար իրենց պետք է իրենց մասնագիտական գործը կատարեն և այդ հարցը բացահայտեն» Ես թե՛ իմ իրավունքները, թե՛ մյուսներինը լավ գիտեմ, մարդիկ թող իրենց գործով զբաղվեն բացահայտեն, դա Քենեդու սպանությունը չի, քաղաքում էլ կամերաներ կան»։

Անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի՝ «գործ տալու մասին» հայտարարությանը՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ նա ոչ թե գործ տալու, այլ անհիմն բողոք գրելու մասին է խոսել: «Դա ասում է ամբողջ Կոտայքի ժողովուրդը: Բարի եղեք և հանդիպեք ժողովրդի հետ, նրանք գնահատական կտան»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեն Աբովյանում ընտրությունների նախօրեին ՔՊ-ական թեկնածուի շտաբերից մեկի պետի մեքենան և բնակարանի մուտքը հրկիզելու քրեական գործում  ներգրավել է վկայի կարգավիճակով։ Ծառուկյանը հարցաքննությանը չէր ներկայացել՝ պատռելով ծանուցագիրը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ