12  06  2019

Արարատ Միրզոյանի դրամական միջոցները 2018-ին ավելացել են շուրջ 30 անգամ. antifake.am

Արարատ Միրզոյանի դրամական միջոցները 2018-ին ավելացել են շուրջ 30 անգամ. antifake.am

Եվ այսպես, համաձայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017թ. հայտարարագրի՝ Միրզոյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 66,075.00 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 297,865.00 ՀՀ դրամ:

2018թ. Միրզոյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 297,865.00 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում` 9,820,000.00 ՀՀ դրամ:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017թ. և 2018թ. հայտարարագրերի դրամական միջոցների համեմատությունը ցույց է տալիս, որ Արարատ Միրզոյանի դրամական միջոցները 2018թ. ավելացել են շուրջ 3000%-ով կամ 30 անգամ:

Ստորև ներկայացնում ենք նաև Արարատ Միրզոյանի 2017թ. և 2018թ. հայտարարագրած եկամուտները:

2017թ. հայտարարագրված եկամուտներ՝

2018թ. հայտարարագրված եկամուտներ՝

Ինչպես երևում է հայտարարագրերից, Արարատ Միրզոյանի եկամուտները 2017թ. կազմել են 4,732,850.00 ՀՀ դրամ, իսկ 2018թ.՝ 63,121,174.00 ՀՀ դրամ:

Գոհար Աբաջյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017թ. հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 250,000.00 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 410,000.00 ՀՀ դրամ:

Իսկ 2018թ. հայտարարագրում Գոհար Աբաջյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 410,000.00 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 1,741,000.00 ՀՀ դրամ:

Գոհար Աբաջյանի՝ 2017թ. և 2018թ. հայտարարագրերի համեմատությունը ցույց է տալիս, որ նրա դրամական միջոցները ավելացել են մոտավորապես 300%-ով կամ 4 անգամ:

Իսկ Գոհար Աբաջյանի հայտարարագրած եկամուտներն ունեն հետևյալ պատկերը՝ 2017թ.՝ 5,150,000.00 ՀՀ դրամ, 2018թ.՝ 55,238,215.21 ՀՀ դրամ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ