10 06 2019

Մարզպետները դարձյալ պարգևատրել են իրենց. «Հետք»

Մարզպետները դարձյալ պարգևատրել են իրենց. «Հետք»

Մարզպետարաններում շարունակում են պարգեւատրել աշխատակիցներին, որոշ դեպքերում նույնիսկ՝ կամայական: Այս մասին հայտնում է Hetq.am-ը։

 Չկան հստակ չափորոշիչներ, թե ինչի հիման վրա եւ ինչ չափով, ինչպես են պարգեւատրվում աշխատակիցները: Ստորեւ ներկայացնում ենք Տավուշի եւ Լոռու մարզպետարանի աշխատակիցների պարգեւավճարներին:

Տավուշի մարզպետարանի 101 աշխատակիցներ ստացել են եռամսյակային պարգեւավճար: Պարգեւավճար չստացած աշխատակիցներ չկան: Եռամսյակի կտրվածքով Տավուշի մարզպետարանի պարգեւատրման ընդհանուր գումարը կազմել է 16 մլն 274 հազար դրամ:

Մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, վերջինիս տեղակալը, երեք վարչության պետեր պարգեւատրվել են իրենց աշխատավարձի 71%-ի չափով: Իսկ մյուսներն ավելի քիչ:

Լոռու մարզպետարանի «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2019թ. առաջին եռամսյակին հատուկ առաջադրանքները եւ աշխատանքայինպարտականությունները բարեխիղճ կատարելու համար մարզպետարանի աշխատակիցները պարգատրվել են մոտ 18 մլն 931 հազար դրամով: Հարկերը հանած փաստացի վճարվել է 14 մլն 411 հազար դրամ:

Մարզպետարանից «Հետք»-ին փոխանցեցին, որ այդ պահին ունեցել են 140 աշխատակից եւ բոլորը ստացել են պարգեւավճար:

«Պարգեւատրումները վճարվել են ոչ հավասարաչափ, հաշվի են առնվել նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ տրված հանձնարարականների կատարման արդյունավետությունը»,- տեղեկացնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Պարզվում է՝ Լոռու մարզպետարանում ավելի առատաձեռն են եղել պարգավճարների գումարի չափի հարցում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ