10  06  2019

«Մուտիլովչիկների» շինծու գործ. Ծառուկյանը՝ շտաբի պետի մեքենան հրկիզելու մասին

«Մուտիլովչիկների» շինծու գործ. Ծառուկյանը՝ շտաբի պետի մեքենան հրկիզելու մասին

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչու Աբովյանի քաղաքապետի ընտրություններում բացահայտ չառաջադրեցին Վահագն Գևորգյանին, այլ գաղտնի աջակցեցին: ԲՀԿ ղեկավարը պատասխանեց․

«Բայց Ծառուկյանը մասնակցե՞լ ա քարոզարշավին: Որ ես մասնակցեի, պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ։ Քաղաքապետն աշխատող է, իր գործն ապացուցած էր և կարիք չկար, որ ես քարոզարշավին մասնակցեի։ Քաղաքապետը վայելում է իմ աջակցությունը, բայց դրա կարիքը չկար, որ ես գնայի աջակցեի նրան: Որ կարիքը լիներ, կանեի. առանց իմ անվան է հաղթել»:

Քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենայի և տան մի հատվածի հրկիզմանն անդրադառնալով՝ ԲՀԿ ղեկավարն ասաց. «Շատ ուրախ կլինենք, որ դա բացահայտվի: Եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն: Մեղավորները պետք է բացահայտվեն, այդպիսի քայլի գնացողները «մուտիլովչիկիներ» են, որ երբ 7 երեխա է քնած, նման բան են արել: Արհեստական սարքել են: Վարչապետը պետք է պարտադրի, որ այդ գործը բացահայտվի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ