10 06 2019

Աբովյանը մերժեց սուտն ու մաքրվեց․ կարծիք

Աբովյանը մերժեց սուտն ու մաքրվեց․ կարծիք

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Եվ այսպես, աբովյանցիներն իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին։

Հուսով եմ՝ վաղը հրահանգ չի հնչի որպես «սև» հռչակել Աբովյանը և կոչ անել շրջափակել քաղաքը։ Թեև դա չի էլ ստացվի։ Դատարանների շենքերը շրջափակելու մարդկային ռեսուրս չկար, էլ ուր մնաց, թե քաղաքը շրջափակելու ռեսուրս լինի։

Դե, իսկ քաղաքն ասֆալտին պառկեցնել կամ ծաղկավոր «բաբչկա» կապել նույնպես չի ստացվի։ Մնում է համակերպվելը։

Ի դեպ, 88–ի շարժումը սկսվեց Աբովյան քաղաքից։ Սկզբում՝ որպես էկոլոգիական, հետո՝ արդեն գիտեք։

Աբովյանի ընտրությունը կարելի էր էկոլոգիական համարել։ Քաղաքը մաքրվեց ստից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ