10 06 2019

Ո՞ր համայնքներում են իշխող ուժի թեկնածուները պարտվել․ ամփոփ

Ո՞ր համայնքներում են իշխող ուժի թեկնածուները պարտվել․ ամփոփ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժովը ներկայացրել է ՀՀ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։

Արարատի մարզի Սիս համայնքում 386 քվեով հաղթել է գործող համայնքապետ Հայկ Մելքոնյանը: 

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում 623 ձայնով հաղթել է համայնքապետի պաշտոնակատար Արման Պետրոսյանը:

1065 ձայնով Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար է ընտրվել միակ թեկնածուն՝ ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանը։

Լոռու մարզի Շենավան համայնքում հաղթել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Դունամալյանին, ով ստացել է 64 ձայն, հաղթել է գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մխիթար Մխիթարյանը՝ ստանալով 104 քվե: 

Աբովյանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է գործող քաղաքապետ Վահագն Գրիգորյանը՝ ՝ 6 457 ձայնով։ Նա առաջ է անցել ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գուլյանին, ով ստացել է 6235 ձայն։

 Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում գործող ղեկավար Վարդան Պողոսյանը վերընտրվել է՝ ստանալով 789 ձայն: 

Լոռու մարզի Ղուրսալ, Կոտայքի մարզի Գետարգել,  Շիրակի մարզի Անուշավան, Գեղարքունիքի Ծովասար համայնքում  վերընտրվել են գործող համայնքապետերը։ Գետարգելում հաղթած համայնքապետը ԲՀԿ ներկայացուցիչ Արսեն Կարապետյանն է։

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում ևս գործող համայնքապետն է վերընտրվել՝ Ավետիք Մխիթարյանը՝ հաղթելով ՔՊ-ական, 8-ամյա կրթությամբ Սայադ Ալմաստյանին։

Լոռու մարզի Քարաձոր համայնքում հաղթել է  ՔՊ թեկնածու Հրանուշ Ռոստոմյանը։

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել Միհրան Հովհաննիսյանը, Ապագա համայնքում ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Պետրոս Ավագյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ