09 06 2019

Աբովյանում քաղաքապետ են ընտրում

Աբովյանում քաղաքապետ են ընտրում

Աբովյան քաղաքում հունիսի 9-ին քաղաքապետի ընտրություններ են: Բացվել են 27 տեղամասերը, որպեսզի 44 600 քաղաքացիներն իրենց ընտրությունն անեն։ Առաջադրվել է 5 թեկնածու, պայքարն ավելի թեժ է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի և գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի միջև:

Մյուս թեկնածուներն են՝ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը։

Հունիսի 9-ին ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի ևս 22 համայնքներում, 14-ում՝ հերթական, 9-ում՝ արտահերթ։12 համայնքում համայնքապետի, 8-ում՝ ավագանու անդամների, 3-ում՝ և՛ համայնքապետի, և՛ ավագանու անդամի ընտրություններ են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ