07 06 2019

Վրաստանը չի գնահատելու Հայաստանի ժեստը. Արմեն Աշոտյան



«Մեր իշխանությունները համաշխարհային մակարդակի PR են փորձում անել, որ տեսեք, թե Հայաստանը ինչ ուղերձ է հղում Վրաստանին, որ մենք, առաջին անգամ այս տարիների ընթացքում չտրվելով ՌԴ ճնշումներին, չենք քվեարկել Վրաստանի բանաձևի դեմ, սա է քվինտէսենցիան իշխանական PR մեքենայի։ Շատ կուզենայի, որ մեր իշխանությունները լավ հաշվել իմանային, եթե տնտեսական ցուցանիշները լավ հաշվել չգիտեն, դեռ այդքան վտանգավոր չէ, եթե մեր իշխանությունները չեն կարողանում հաշվել աշխարհաքաղաքական իրողությունները, դա արդեն վտանգավոր է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, խոսելով  ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացրած բանաձևի դեմ Հայաստանի չքվերակելու մասին։

Աշոտյանի կարծիքով այդ իրողությունը փորձում են հասարակությանը վաճառել, սակայն այդ ժեստից Հայաստանը չի շահի. «Ես վստահ եմ, որ Վրաստանը չի գնահատելու այդ ժեստը, Ռուսաստանը չի հասկանա այդ ժեստը, Հայաստանը չի շահելու քաղաքական նոր դիրքավորումից։ Դժվար թե մեր իշխանություններին հաջողվի այդ մի քվեարկությամբ Վրաստանին պոկել թուրք-ադրբեջանական տանդեմի ճիրաններից»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ