07  06  2019

Մեր սև հոգսերը, ձեր վարդագույն բաբոչկաները. ՀՀԿ փոխնախագահը՝ իշխանությանը



«Այս կառավարությունն ապացուցում է, որ որևէ աղերս չունի ՀՀ արտաքին ու ներքին բազմաթիվ մարտահրավերների հետ»,- հունիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ այսօրվա կառավարությունը համարժեք չէ ՀՀ-ի առջև ծառացած խնդիրների հետ. «Եթե պատկերավոր փորձենք ասել՝ հաշվի առնելով նաև երեկվա  թևավոր դարձած որոշ արտահայտություններ, ապա կարող ենք ասել՝ մեր սև հոգսերը, ձեր վարդագույն բաբոչկաները»,-ասաց Աշոտյանը:

Նրա կարծիքով իշխանությունները փորձում են ձևավորել տոտալ վերահսկողության երկիր. «Երկիր, որտեղ միակ բանը, որ ստացվում է վարչապետի մոտ, կառավարության նիստերին հանձնարարություններ տալ ուժայիններին որևէ մեկին ցբխելու: Որևէ այլ բան այս կառավարության մոտ չի ստացվում: Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն ենք ընկել ոչ թե մենք, այլ կառավարության գիտակից անդամները: Ինձ համար թոփ եռյակը, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը պատանդ են դարձել Դավիթ Տոնոյանն Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն ենք ընկել: Նրանք ամեն անգամ ստիպված են սվաղելու, լղոզելու Նիկոլ փաշինյանի հերթական անհաջող հայտարարությունները»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ