06  06  2019

Հայաստանն այս տարի ևս ընդգրկվել է ՄԱԿ-ի Պատվո ցանկում

Հայաստանն այս տարի ևս ընդգրկվել է ՄԱԿ-ի Պատվո ցանկում

Պետբյուջեի կատարողականի մասին 2018-ի հաշվետվության տարեկան քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ նախորդ տարի Հայաստանը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար ներառվել է պատվո ցուցակում: 

Պատվո ցանկում ներառվում են այն պետությունները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրում ամբողջությամբ վճարում են անդամակցության վճարները։ Հայաստանից բացի, 193 անդամ երկրներից պատվո ցանկում են 48-ը:

Մնացականյանը հայտնեց, որ նախորդ տարվա հունվարին ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին  որպես տարեկան անդամավճար փոխանցվել է 145 հազար 843 ԱՄՆ դոլար: 2019-ից Հայաստանի անդամավճարի չափաբաժինը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին 0.006 տոկոսից դարձել է 0.007 տոկոս: 

Նշենք, որ Հայաստանը պատվո ցանկում է արդեն երեք տարի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ