06  06  2019

Եթե չկարողանա ապացուցել, պետք է ասի՝ ստել եմ․ Ռուբեն Հակոբյանը՝ Փաշինյանին



«Փաշինյանին չեն զեկուցել կամ չգիտի, չի գիտակցում, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իր հայտարարությունները»,- «5-րդ ալիքի» եթերում ասել է քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը»։

Խոսելով ապրիլյան պատերազմի դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողովի մասին, Ռուբեն Հակոբյանն ասել է, որ հանձնաժողովի կարևոր հարցը պետք է լինի ուսումնասիրել Նիկոլ Փաշինյանի հայտրարությունը, որ Ապրիլյան պատերազմը եղել է համաձայնեցված Ռուսաստանի հետ․ «Եթե չկարողանա ապացուցել, պետք է ասի՝ ստել եմ»։

Թիվ մեկ հարցը պետք է լինի դա քննելը, եթե ոչ, ուրեմն հանձնաժողովը, ըստ քաղաքագետի, քաղաքական հետապնդման համար է ստեղծել։

«Ես չգիտեմ՝ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյա՞նը կոչնչացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե հակառակը»,- ասել է Ռուբեն Հակոբյանը։ Նրա խոսքով, Փաշինյանը սիրում է կրկնել սեր ու հանդուրժողականություն, բայց այսօր կա թույն և ատելություն։

Ինչ վերաբերում է ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի առաջադրմանը, քաղաքագետը տեսակետ է հայտնել, որ Փաշինյանը վերջնականապես ուզում է նվաստացնել Արմեն Սարգսյանին

«Ադրբեջանը պետք է միլիարդներ ծախսեր, որ հասներ էն վիճակին, որ այսօր կա Հայաստանում և Հայաստան-Արցախ հարաբերություններում»,- ասել է Ռուբեն Հակոբյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ