06 06 2019

Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է․ նրան հոսպիտալացրել են․ News.am

Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է․ նրան հոսպիտալացրել են․ News.am

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում ուշ գիշեր կտրուկ վատացել է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը։ Այս մասին  NEWS.am–ին հայտնել է Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։

«Այն աստիճանի վատ էր վիճակը, որ արյան մեջ շաքարի քանակը ցույց չէր տալիս։ Սա դիտում եմ ուղղակի խոշտանգում անձի նկատմամբ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,–ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մավել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից  տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։  Պաշտպանների պնդմամբ՝ նրան «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել առանց բժիշկների համաձայնության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ