03  06  2019

Ռեֆորմիստներն առաջարկում են վստահության հանրաքվե անցկացնել

Ռեֆորմիստներն առաջարկում են վստահության հանրաքվե անցկացնել

Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռեֆորմիստների կուսակցությունը քննարկեց երկրում տիրող իրավիճակը և որոշեց, հաշվի առնելով իշխանությունների հանդեպ վստահության աննախադեպ անկումը, հանդես գալ առաջարկով. այն է՝ անցկացնել վստահության հանրաքվե: Իշխանություններին ուղղված կոչը բխում է ինչպես քաղաքական դաշտի զգալի հատվածի, այնպես էլ հազարավոր քաղաքացիների ցանկությունից: ​Իշխանությունների կողմից վստահության հանրաքվեի անցակցման գաղափարի անտեսման դեպքում Ռեֆորմիստների կուսակցությունը մոտ ժամանակներս պատրաստ է անցկացնել իր նախաձեռնությամբ վստահության ստորագրահավաք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ