03  06  2019

Այս ամբիոնից նման հայտարարություն անելուց առաջ մի քիչ մտածեք. Նաիրա Զոհրաբյան



Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում և բնակլիմայական աղետների դեպքում հողօգտագործողներին ազատել անշարժ գույքի հարկի 50 տոկոսից։

Կարգավորմանը դեմ է «Իմ քայլը» խմբակցությունը։

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի ելույթին, նշելով, որ մի քանի հազար դրամը ևս ելք է ստեղծված իրավիճակից. «Հարգարժան պատգամավորներներ, եթե դուք լինեիք սահմանամերձ գյուղերում և հասկանայիք, որ մարդկանց մոտ 1000 դրամ չկա, նրանք գոյատևում են բարտերով, մի բնամթերքը փոխարինում են մյուսով և այդպես ապրում են տարիներ շարունակ, այո կհասկանայիք, որ մի քանի հազար դրամը ևս ելք է ստեղծված իրավիճակից»:

Պատգամավորն ասաց, որ այս ամբիոնից նման հայտարարություն անելուց առաջ պետք է մտածել այն մարդկանց մասին, որ պետության կողմից տարեկան 10 հազար փոխհատուցում ստանալը ևս հարցի լուծում է:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ