01 06 2019

Ցինիզմի է հասել երկակի ստանդարտների կիրառում. Կոնստանտին Տեր-Նակալյան



«Հունիսի 1-ին, առավոտյան ժամը 6-ից Երևանի 11 վարչական տարածներում և 12 այլ քաղաքներում տեղի է ունեցել քաղաքացիական ակցիա՝ #ստիԾնունդը անվանումով, որով յուրովի ձևով որոշել էինք շնորհավորել ստի ծնունդը։ Դրա ընթացքում ավելի քան 90 մասնակից ասֆալտին պատկերել է #sutnikol հեշթեգը։ Ոստիկանությունն այս անգամ շատ ավելի զգոն էր, և փաստ է, որ ձերբակալվել է մոտ 30 մարդ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» ՀԿ-ի նախաձեռնող խմբի անդամ Արթուր Դանիելյանը:

ՀԿ նախաձեռնող խմբի անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի խոսքով, տեղի ունեցած ձերբակալությունները ակնառու օրինակներ են քաղաքական հետապնդման. «Մենք արդեն տեսնում ենք ինչ աստիճանի ցինիզմի է հասել երկակի ստանդարտների կիառումը գործող իշխանությունների կողմից»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ