31 05 2019

Արմեն Սարգսյանը պետք է կա ՛մ խոստովանի, կա ՛մ հրաժարական տա․ Zham.am

Արմեն Սարգսյանը պետք է կա ՛մ խոստովանի, կա ՛մ հրաժարական տա․ Zham.am

Zham.am-ը գրում է․ «Այն, ինչ որ կատարվեց այսօր, ոչ միայն խայտառակություն է, այլև ահազանգ, որ երկրին սպառնում է ֆաշիստական ռեժիմի հաստատման վտանգը:

Հիշեցնենք, որ այսօր պարզ դարձավ, որ ԱԺ-ի կողմից ՍԴ-ի նախկին թեկնածուի մերժումից հետո  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշեց բավարարել Նիկոլ Փաշինյանի անձնական կապրիզը և  ԱԺ-ին կրկին առաջարկել տխրահռչակ լևոնական Վահե Գրիգորյանի թեկնածությունը: ՀՀ նախագահի գրասենյակի հայտարարության մեջ մասնավորապես ասված էր հետևյալը՝ «... Կարևորելով իրավական համակարգի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի գործունեության արդյունավետությունը, նկատի ունենալով, որ ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա, հենվելով իր և իրավական հանրույթի ներկայացուցիչների, ինչպես նաև ՍԴ դատավորի հավանական թեկնածուների հետ վերջին երկու օրերի ընթացքում ունեցած քննարկումների արդյունքների վրա, Հանրապետության նախագահը առաջարկում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը»։

Այս հայտարարությունից պարզ է դառնում, որ այս հարցը դարձել էր քաղաքական սակարգությունների առարկա: Այսինքն՝ Արմեն Սարգսյանին ճնշել  և պարտադրել են, որ նա առաջադրի բացառապես Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Այն Գրիգորյանի, ով ամիսներ առաջ Արմեն Սարգսյանի մասին արտահայտվում էր հետևյալ կերպ՝ «Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ և չի կարող լինել»:

Պարզ է, որ այսքանից հետո Արմեն Սարգսյանը պետք է տարրական մարդկային արժանապատվություն ունենար և հրաժարվեր Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի պաշտոնին առաջարկելուց: Պետք է ասել, որ նա ամիսներ շարունակ հենց այդպես էլ վարվում էր: Փաշինյանը, գիտակցելով դա, մինչև վերջ մերժում էր Սարգսյանի թեկնածուներին, որպեսզի  Վահե Գրիգորյանին այլընտրանք չթողնի:

Արմեն Սարգսյանը կամ պետք է սակարգությունների արդյունքում այլ կոմպրոմիսային թեկնածու առաջադրեր, որպեսզի նաև անձնապես չնվաստանար, կամ, եթե այդքան կամք չուներ, պետք է դիմեր հանրության օգնությանը՝ պարզաբանելով, որ իր վրա հակասահմանադրական ճնշում է գործադրվում Փաշինյանի կողմից: Եթե դրան էլ պատրաստ չէր, ապա Արմեն Սարգսյանը պարտավոր էր հրաժարական տալ: Քանի  որ «փալասի» կարգավիճակը վտանգում է ոչ միայն իր արժանապատվությունը, այլև երկրի անվտանգությունը:

Հայաստանին ներկա իրավիճակում վտանգավոր է ունենալ այսպիսի անողնաշար ՀՀ նախագահ:

Կամ… կամ, Արմեն Սարգսյանը պետք է ընտրություն կատարի:

Պարզ է որ, եթե նույնիսկ Օպերային թատրոնում Փաշինյանը  Նազենիին է խորհրդի նախագահ նշանակում, ապա նա այդպես է վարվելու պետական համակարգի բոլոր օղակներում: Այդպիսի տոտալիտար հակումներ պատմության մեջ ունեցել են երկու մարդ՝ Հիտլերն ու Ստալինը:

Եվ եթե Աստված չանի երկիրը կանգնի վտանգների առջև, ապա դրա պատասխանատուն կլինի ոչ միայն Փաշինյանը, այլև դեռ  ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանը:

Սա է իրականությունը»։

Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ