31 05 2019

Արմեն Սարգսյա՛ն, դուք ՀՀ նախագահն եք, ոչ թե ՔՊ-ի. Նարեկ Մանթաշյան

Արմեն Սարգսյա՛ն, դուք ՀՀ նախագահն եք, ոչ թե ՔՊ-ի. Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի՛ պարոն նախագահ, անկեղծ ասած, ձեր անձի նկատմամբ ունեի հարգանք՝ հաշվի առնելով Ձեր տարիների փորձն ու գիտելիքները, սակայն Ձեր ընտրվելուց հետո դուք ջանասիրաբար մաշեցիք այդ հարգանքը։ Ձեր նախագահության օրոք 2 անգամ տապալվեց ՀՀ սահմանադրական կարգը, մեկ անգամ դուք նիկոլի ճնշմամբ առաջադրեցիք ՍԴ դատավորի թեկնածու՝ խամաճիկ Վահե Գրիգորյանին։

Այսօր ևս դուք տուրք տվեցիք ճնշումներին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսնակ Վահիկին առաջադրեցիք ՍԴ դատավորի թեկնածու։ Մի կողմ դնելով այդ առաջարկի իրավական անհամապատասխանությունը՝ ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ արդեն իսկ հանցակից եք Նիկոլի հետ. գոնե այս փուլում դարձի՛ եկեք և մի՛ խորացրեք ձեր մասնաբաժինը պետականաքանդման գործում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ