31  05  2019

Համայնքի ղեկավարի 46 թեկնածուներից 3-ը ներկայացրել են ինքնաբացարկի դիմում

Համայնքի ղեկավարի 46 թեկնածուներից 3-ը ներկայացրել են ինքնաբացարկի դիմում

2019 թվականի հունիսի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության 23 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում կայանալու են համայնքի ղեկավարի,  8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:

Մայիս 30-ին՝ ժամը 18.00-ին, լրացել է ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: 

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 46 քաղաքացիներից 3-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 100 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 3 թեկնածու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ