31  05  2019

Ազգային ժողովը ՏՄՊՊՀ անդամներ ընտրեց

Ազգային ժողովը ՏՄՊՊՀ անդամներ ընտրեց

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից առաջարդված 5 անդամի թեկնածուներից Ազգային ժողովն ընտրեց 4-ին։

Փակ քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ըստ որի՝ առաջադրված թեկնածու Հայկ Կարապետյանի օգտին քվեարկել է 93 կողմ, դեմ՝ 9 պատգամավոր։

Թեկնածուներից Վահե Չիբուխչյանն ընտրվել է 87 կողմ, 16 դեմ քվեարկությամբ, Արեն Դանիելյանը՝ 92 կողմ, 8 դեմ և Տիգրան Մարկոսյանն ընտրվել է 94 կողմ, 7 դեմ քվեարկությամբ։

ՏՄՊՊՀ գործող անդամ Դավիթ Հովհաննիսյանին ԱԺ-ն չընտրեց՝ նրա թեկնածությանը դեմ էր քվեարկել 62 և կողմ՝ 39 պատգամավոր: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ