30 05 2019

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները մոտ ապագայում կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները մոտ ապագայում կհանդիպեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցից հետո հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-ները մոտ ժամանակներս կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

Համանախագահների հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանային այցի հիմնական նպատակն էր գնահատել շփման գծում եւ միջազգային սահմանին իրավիճակի զարգացումը, ինչպես նաեւ շարունակել մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, այնուհետ ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջեւ տեղի ունեցած քննարկումները:

Կողմերի խնդրանքով համանախագահներն առաջարկներ են ներկայացրել հակամարտության կարգավորման գործընթացում կոնկրետ հետագա քայլերի վերաբերյալ, այդ թվում՝ հումանիտար եւ անվտանգության միջոցառումների մասին: ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներն ընդունել են համանախագահների՝ մոտ ժամանակներս հանդիպելու առաջարկը, ինչի մասին համապատասխան պահի կտեղեկացնեն:

Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել վերջին զոհերի հարցով և կողմերին հորդորել լարվածությունից խուսափելու համար առավելագույնս զսպվածություն ցուցաբերել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ