29  05  2019

Նազարբաևի անվան շքանշան չի շնորհվել միայն ՀՀ վարչապետին. Rusarminfo

Նազարբաևի անվան շքանշան չի շնորհվել միայն  ՀՀ վարչապետին. Rusarminfo

Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները:

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը Նուր Սուլթանում «Ղազախստանի առաջին նախագահ, ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաև» շքանշանով պարգևատրել է ՌԴ-ի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահներին: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն բացառություն է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի անունը չի նշվել շքանշանով պարգևատրման վերաբերյալ նահագահական հրամանագրում: «Ղազախստանի առաջին նախագահ, ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաև» շքանշանը սահմանվել է 2001թ.:  Բարձրակարգ ոսկուց պատրաստված, ադամանդներով և այլ թանկարժեք քարերով զարդարված շքանշանը շնորհվում է այն պետությունների ղեկավարներին, որոնք մեծ ավանդ ունեն Ղազախստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ